Առակներ 13. 18-22 Հինգշաբթի | Սեպտեմբեր 10
Բարին ժառանգություն է թողնում իր թոռների համար․․․ Առ․ 13․22
ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Թեև մայրական կողմից տատիկս ու պապիկս հեռու էին ապրում, ես նրանց շատ լավ էի ճանաչում։ Նրանք հաճախ էին այցելում մեզ, իսկ մենք էլ մեծ հաճույքով հյուր էինք գնում նրանց։ Երբ ես ու քույրս մեծացանք, մեր հարաբերություններն ավելի խորացան։ Մանկական թեմաներից անցանք ավելի լուրջ հարցերի, այդ թվում՝ ֆինանսական։ Մի անգամ պապիկս ասաց, որ թեև իրենք ուրախ են մեզ հետ կիսվելու իրենց ունեցածով, սակայն իրենց ունեցվածքի մեծ մասն իրենց մահից հետո նվիրաբերվելու է բարեգործությանը։
Տատիկս ու պապիկս իսկապես առատաձեռն էին մեր հանդեպ։ Երբ նրանք մահացան, ես ուրախ էի, որ նրանց խնայողություններն ու ունեցվածքն ուղղվեցին բարի գործերի համար: Երբ համեմատում եմ նրանց որոշումն Առակաց գրքի այն խոսքի հետ, որ «բարին ժառանգություն է թողնում իր թոռների համար» (Առ. 13․22), հասկանում եմ, որ ժառանգություն ասվածը կարելի է ավելի լայն իմաստով ընկալել։ Մենք պետք է հոգ տանենք նրանց մասին, ովքեր գալու են մեզնից հետո, և չապրենք եսասիրաբար։
Ոչ բոլորն ունեն ֆինանսական խնայողություններ, որոնք կարող են փոխանցել ապագա սերունդներին։ Սակայն եթե մենք առատաձեռնորեն կիսվենք ուրիշների հետ այն ամենով, ինչ ունենք, նույնիսկ եթե դա ընդամենը մեր ժամանակն ու ուշադրությունն են, մեր երեխաներն ու թոռները կստանան մի թանկագին գանձ՝ առատաձեռնության ժառանգություն։ Վստահելով Աստծուն և Նրա հոգատարությանը մեր կարիքների հանդեպ՝ կիսվե՛նք ուրիշների հետ թե՛ մեր հավատով, թե՛ այն նյութական օրհնություններով, որոնք Նա մեզ է տվել։
Ո՞ւմ հավատարմությունն ու առատաձեռնությունն են մեզ օրինակ ծառայել: Ինչպե՞ս կարող ենք գործնականում օգնություն ցուցաբերել ինչ-որ մեկին այսօր:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր լինել առատաձեռն։ Ամեն։
ստվածաշունչը մեկ տարում | Առակաց 8-9, Բ Կորնթացիներին 3