.
2026թ., Սեպտեմբերի 26

Ելք 4. 1-5, 10-11                                                                                Շաբաթ   |   Սեպտեմբեր 26

 

Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա պատասխանեց. «Գավազան»։ Ելք 4․2

 

ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՎԱԾ ՊԱՐԳԵՎՆԵՐ

 

Կապիտան Թիմ Մալեյնը մի անսովոր գործ էր անում․ նա հատուկ նպատակով ծովի մեջ խորտակում էր հսկայական օվկիանոսային նավեր և դրա համար նույնիսկ վարձատրվում էր։ Սակայն այստեղ ամեն ինչ իր բացատրությունն ունի։ Մալեյնը շահագործումից հանված նավերը վերածում էր արհեստական խութերի։ Խորտակված նավերը գրավում էին ջրասուզակներին և օգնում պաշտպանել ափամերձ տարածքները՝ նվազեցնելով լողափերի էրոզիան։ Թեև այդ նավերն այլևս չեն ճեղքում ալիքները, նրանք շարունակում են օգտակար լինել խորքում՝ ալիքների տակ։  

Մովսեսի հովվական գավազանը նոր կյանք ստացավ Ամենակարող Աստծո զարմանահրաշ ծրագրում։ «Այդ ի՞նչ է քո ձեռքին», - հարցրեց Աստված Մովսեսին։ «Գավազան», - պատասխանեց նա (Ելք 4․2)։ Մովսեսը քառասուն տարի ոչխարներին էր հովվում (Գործք 7․29-30), սակայն այժմ նրա գավազանը պետք է դառնար այն գործիքը, որի միջոցով Աստված Իր ժողովրդին դուրս էր բերելու Եգիպտոսից։ Գավազանը դարձավ Աստծո գործելու խորհրդանիշը։ Նրա միջոցով մեծ նշաններ էին կատարվում, և Արարչի զորությունն էր դրսևորվում (Ելք 4․17)։ Երբ «Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք», Աստված Եգիպտոսի վրա կարկուտ ուղարկեց (Ելք. 9:23), իսկ հետագայում դրա միջոցով ծովը բաժանվեց իսրայելացիների առաջ, և նրանք ծովի միջով ցամաք գնացին (Ելք 14․16)։

Աստված նոր նպատակ տվեց ոչ միայն գավազանին, այլև հենց Մովսեսին։ Հաճախ Նա մեր պարգևներն ու կարողություններն օգտագործում է նոր ձևով՝ նոր նպատակների համար։ 

 

Ինչպե՞ս կարող է այսօր Աստված նորովի օգտագործել մեր պարգևներն ու կարողությունները։  

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, օգնի՛ր ինձ տեսնել, թե ինչպես ես ցանկանում օգտագործել այն, ինչ ինձ տվել ես։ Ամեն։

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 1-2, Գաղատացիներին 5