.
2026թ., Սեպտեմբերի 29

Ժողովող 5. 1-5                                                                          Երեքշաբթի   |   Սեպտեմբեր 29

 

Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. սրա համար էլ թող խոսքերդ քիչ լինեն։ Ժող․ 5․2 

 

ԼՍԵ՛Ք ԱՍՏԾՈՒՆ

 

TED-ի (տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) համաժողովներից մեկում ունեցած իր ելույթի ժամանակ Սելեստիա Հեդլին ներկայացրեց «Զրույց վարելու տասը եղանակները»։ Դրանցից մեկը գուցե զարմանալի թվա․ լավ զրույցի կարևոր պայմաններից մեկը դիմացինին ուշադիր լսելն է։ Հաճախ, երբ ինչ-որ մեկը խոսում է մեզ հետ, մենք իրականում չենք լսում նրա ասածը։ Փոխարենը, մտքում նախապատրաստում ենք մեր հաջորդ խոսքը և մտածում, թե ինչ ենք պատասխանելու։ Հեդլին մեջբերում է գրող Սթիվեն Քովիի խոսքերը․ «Մեզնից շատերը լսում են ոչ թե հասկանալու, այլ պատասխանելու համար»։

Աստվածաշունչը շատ է խոսում լսելու կարևորության մասին, հատկապես երբ խոսքն Աստծուն լսելու մասին է։ Ժողովողը հորդորում է ընթերցողին, երբ գնում ենք Աստծո տուն, պատրաստ լինենք լսելու և չշտապենք խոսելու մեջ (Ժող. 4․17, 5․1)։ Նա հիշեցնում է, որ «Աստված երկնքում է» (հ. 2) և անչափ ավելին գիտի, քան մենք։ Ուստի իմաստուն կլինի ուշադիր լսել Նրան և ավելի քիչ խոսել։ Առակների գրքի հետևյալ խոսքերը նույնպես համահունչ են Հեդլիի և Քովիի մտքին․ «Անմիտը խոհեմությունից հաճույք չի ստանում, այլ իր սրտի մեջ եղածն է արտահայտում» (Առ. 18.2)։

Ի՞նչ է սա նշանակում։ Տերը մեզ հետ խոսում է Իր Խոսքի միջոցով։ Նրա հետ հաղորդակցվելիս կարևոր է ոչ միայն ներկայացնել մեր մտահոգություններն ու խնդրանքները, այլև ուշադիր լսել և խորհել այն մասին, ինչ Նա ասում է մեզ։ Մարդկանց հետ շփվելիս՝ մենք կարող ենք զարմանալ, թե որքան ավելի խորն ու մտերմիկ են դառնում հարաբերությունները, երբ իսկապես լսում ենք դիմացինին և ոչ թե պարզապես մեր պատասխանը նախապատրաստում։ Իսկ Աստծո հետ հաղորդակցվելիս մեր զարմանքը կարող է ավելի մեծ լինել, եթե սկսենք լրջորեն ու խորությամբ ուսումնասիրել Սուրբ Գիրքը։

 

Ի՞նչ դեր ունի Աստվածաշունչն Աստծո հետ մեր հաղորդակցության մեջ։ Ինչպե՞ս կարող ենք ավելի ուշադիր լինել՝ լսելու, թե ինչ է Նա ասում մեզ։    

 

Աղոթք – Տե՛ր, սովորեցրո՛ւ սիրով և ուշադրությամբ լսել մարդկանց։ Իսկ Քեզ հետ հաղորդակցվելիս՝ օգնի՛ր ինձ լռել, բացել սիրտս և խորությամբ լսել Քո խոսքը։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 7-8, Եփեսացիներին 2