Հովհաննես 16. 5-15 Հինգշաբթի | Հոկտեմբեր 8
Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի ․․․ համար։ Հովհ․ 16․8
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԳՈՐԾԸ
Երբ Օսվալդ Չեյմբերսը՝ «Ամեն ինչ՝ Նրա փառքի համար» գրքի հեղինակը, ղեկավարում էր մի փոքրիկ աստվածաշնչյան քոլեջ, իմացավ, որ այնտեղ աշխատող ամուսնական զույգը գաղտնի գումար է յուրացնում։ Սովորաբար նման դեպքերում ավելի լավ է մարդկանց ուղղակիորեն պատմել իրենց մեղքերի մասին։ Սակայն այս անգամ Չեյմբերսը որոշեց չհանդիմանել ամուսիններին, այլ աղոթել, որ Աստված դիպչի նրանց սրտին։ Մի քանի շաբաթ անց ամուսինները զղջումով եկան նրա մոտ։ «Ես այդ մասին գիտեի, - ասաց Չեյմբերսը, - բայց ուզում էի սպասել, մինչև Սուրբ Հոգին խոսեր ձեզ հետ»։ Ամուսինները զղջացին և կրկին իրենց կյանքը նվիրեցին Քրիստոսին։
Հենց Սուրբ Հոգու գործի մասին էր, որ Հիսուսն Իր երկրային կյանքի վերջին երեկոյան խոսեց իր աշակերտների հետ. «Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը․․․» (Հովհ 16․13): Լսելով, որ Հիսուսը հեռանալու է, աշակերտները տրտմեցին։ Սակայն Նա վստահեցրեց նրանց, որ դա բոլորի օգտին է լինելու. նրանց մոտ գալու էր «Մխիթարիչը»՝ Սուրբ Հոգին (հ. 7)։ «Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար» (հ. 8), ինչպես նաև ապաշխարողներին կսովորեցնի հավիտենական ճշմարտությունը (հ. 13)։
Սուրբ Հոգին շարունակում է Իր աշխատանքը նաև այսօր՝ պահելով մեզ գայթակղություններից ու անկումից (հ. 1) և առաջնորդելով փրկության ճանապարհով։ Մեր հոգատար Հայրը մեզ Մխիթարիչ է ուղարկել, որպեսզի Նա հանդիմանի մեզ, երբ սխալվում ենք, մխիթարի, երբ վշտացած ենք, և առաջնորդի Իրեն ծառայելու գործում։
Ինչպե՞ս է Սուրբ Հոգին գործել մեր կյանքում։
Աղոթք – Տե՛ր, խոնարհ սիրտ կերտիր իմ մեջ, որպեսզի չհակառակվեմ Սուրբ Հոգուն։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 30-31, Փիլիպպեցիներին 4