.
2026թ., Հոկտեմբերի 11

Ղուկաս 15. 3-7                                                                                  Կիրակի   |   Հոկտեմբեր 11

 

․․․ Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև իմ կորած ոչխարը գտա։ Ղուկ․ 15․6

 

ՓՆՏՐԵԼ ՄՈԼՈՐՎԱԾՆԵՐԻՆ

 

«Ես նրան մի ամբողջ կյանք փնտրել եմ»։ Այս խոսքերն արցունքն աչքերին ասաց Բիլ Քորդեսը՝ իր կրտսեր եղբոր՝ Ռոբերտի հետ հանդիպումից հետո։ Եղբայրներն ութսուն տարի չէին տեսել միմյանց։ Երբ նրանց բաժանեցին ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով, Ռոբերտն ընդամենը չորս ամսական էր։ Բիլի թոռնուհին օգնեց նրան գտնել եղբորը՝ այն մարդուն, որի մասին նա երբեք չէր դադարել մտածել և որին միշտ ձգտել էր գտնել։

Ղուկասի Ավետարանում Հիսուսը պատմում է երեք առակ՝ կորստի և ուրախությամբ գտնելու մասին։ Կորած ոչխարի առակում Նա փարիսեցիներին ասում է․ «Ձեզանից ո՞վ հարյուր ոչխար ունենա և եթե դրանցից մեկը կորցնի, իննսունինը անապատում չի թողնի և կորածի հետևից չի գնա, մինչև որ այն գտնի» (Ղուկ. 15․4)։ Փարիսեցիները՝ հենց այդ «իննսունինը ոչխարները», կարծում էին, թե Աստծո առաջ արդար են, սակայն իրականում այդպես չէր։ Քրիստոսն ասաց նրանց․ «․․․երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար»՝ նրա, ով հեռանում է մեղքից և ընդունում Աստծո ներումը, քան նրանց համար, ովքեր կարիքը չեն տեսնում այդ ներման (հ. 7)։ Ապաշխարած մեղավորներն Աստծո աչքերում առանձնահատուկ արժեք ունեն, որովհետև նրանց հետ Նրա սրտում կապված են և՛ կորստի ցավը, և՛ գտնելու ուրախությունը։

Մեր Բարի Հովիվը չի դադարում մեզ փնտրել։ Երբ ապաշխարում ենք և Քրիստոսի մեջ ընդունում փրկությունը, երկնքում ուրախություն է լինում, որովհետև կորածը գտնվել է (հ. 32)։ Իսկ ի՜նչ մեծ ուրախություն ենք մենք ապրում, երբ մեզ գտնում է Նա, Ով անդադար փնտրում էր մեզ։ 

 

Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ ապաշխարել մեր մեղքերից։ Ի՞նչ ենք զգում՝ մտածելով այն մասին, որ Հիսուսը փնտրում է մոլորվածներին։  

 

Աղոթք – Տե՛ր Հիսուս, Դու գտար ինձ, և ես ապաշխարեցի ու ընդունեցի Քո փրկությունը։ Շնորհակալ եմ։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 37-38, Կողոսացիներին 3