.
2026թ., Հոկտեմբերի 15

Հռոմեացիներին 15. 5-13                                                            Հինգշաբթի   |   Հոկտեմբեր 15

 

Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։ Հռ․15․13

 

ՀՈՒՅՍԻ ՈՐՈՆՈՒՄ

 

Տարիներ շարունակ «հույս» բառը համացանցում ամենից հաճախ որոնվող բառերից մեկն է։ Զարմանալի է, բայց այն նույնիսկ առաջ է անցնում քաղաքական ճգնաժամերի կամ առցանց գումար վաստակելու վերաբերյալ որոնումներից։ Մարդիկ ավելի կարևոր ու խորքային մի բան են փնտրում։ Վերջին տարիները լավատեսության համար այնքան էլ նպաստավոր չեն եղել։ Ամեն ինչ կարծես ձգձգվող ճգնաժամ լինի՝ դանդաղ ընթացող, բայց շարունակական. բնապահպանական սպառնալիքներ, տնտեսական անկայունություն, թվային աշխարհի պատճառով առաջացող անհանգստություն։ Այս քաոսի մեջ միլիոնավոր մարդիկ կրկին ու կրկին որոնման դաշտում գրում են «հույս» բառը՝ կարծես փորձելով գտնել այն փրկարար թելը, որը կօգնի իրենց դուրս գալ այս ամենից։

Պողոսը հասկանում էր, որ Աստված ամեն քաոսից վեր է։ Առաքյալը Նրան անվանում է «հույսի Աստված» (Հռ. 15․13)։ Սա նշանակում է, որ Նա մեզ ցույց է տալիս նպատակը և տալիս այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրան հասնելու համար։ Իսկական հույսը պահի ազդեցությամբ ծնված լավատեսություն չէ։ Այն հիմնված է Աստծո բնավորության և հավատարմության վրա։ Նա Իր խոստումներով զորացնում է մեզ և Իր Հոգու զորությամբ տալիս «համբերություն և մխիթարություն» (հ. 5)։ Այսպիսի հույսը կախված չէ հանգամանքներից։ Երբ գիտակցենք, որ Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով ընդունել է մեզ (հ. 7), մեր սրտերը կլցվեն ուրախությամբ և խաղաղությամբ։

Եթե հույս ենք փնտրում ենք, մեր սիրտը դարձնե՛նք դեպի Աստված։ Վստահե՛նք Նրա խոստումներին, և Նրա մեջ կգտնենք հավիտենական հույս, որը երբեք չի խամրի։ 

 

Դժվարությունների ժամանակ ի՞նչն է ամրացնում մեր հույսն Աստծո հանդեպ։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի շարունակենք վստահել Նրան և չկորցնենք այդ վստահությունը։     

 

Աղոթք – Ճշմարտությա՛ն Աստված, լցրո՛ւ ինձ Քո հույսով և ուրախությամբ։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 45-46, Ա Թեսաղոնիկեցիներին 3