.
2026թ., Հոկտեմբերի 17

Հովնան 3. 10 - 4․11                                                                           Շաբաթ   |   Հոկտեմբեր 17

 

Եվ Տերն ասաց. «Մի՞թե լավ է, որ զայրացել ես»։ Հովն․4․4   

 

ԱՍՏԾՈ ԿԱՐԵԿՑԱՆՔԸ

 

Իմ գործընկերուհի Սեյդին հաճախ կոպիտ էր վարվում ինձ հետ, ուստի ես խուսափում էի նրանից։ Այդ պատճառով, երբ նա իմացավ մեր եկեղեցում անցկացվելիք ավետարանչական հանդիպման մասին և հարցրեց, թե արդյոք կարող է ինձ հետ գնալ, ես միայն դժկամությամբ մրթմրթացի՝ «կտեսնենք»։ 

Օրերն անցան, և թվում էր, թե այդ թեման արդեն մոռացվել է։ Բայց Աստված ոչինչ չի մոռանում։ Ես հաճախ ինչ-որ ներքին անհարմարություն էի զգում։ Մի օր, երբ աղոթում էի, սրտումս մի հարց հնչեց, արդյո՞ք ես վերաբերվում եմ Սեյդիին քրիստոնեավայել կերպով, թե՞ ոչ»։ 

Սա ինձ հիշեցրեց, թե ինչպես Աստված հանդիմանեց Հովնան մարգարեին այն բանից հետո, երբ Նինվեի բնակիչներն ապաշխարեցին։ Աստծո պատվերով Հովնանը նինվեացիներին նախազգուշացրել էր նրանց մեղքերի պատճառով սպասվող Աստծո դատաստանի մասին (Հովն. 3․1-4)։ Նինվեացիները դարձան իրենց չար ճանապարհներից, «և Աստված զղջաց այն չարիքի համար, որ ասել էր, թե պիտի անի նրանց. ու չարեց» (հ. 10)։ «Հովնանը խիստ դժգոհեց և զայրացավ» (Հովն. 4․1)։ Նա կարծում էր, որ Իսրայելի դաժան թշնամիները խիստ պատժի էին արժանի և չափազանց հեշտությամբ էին խուսափել դրանից (հ. 1-3)։

Այնուհետև Տերը հստակ մատնանշեց Հովնանին իր կարեկցանքի բացակայությունը մարդկանց հանդեպ, ովքեր չգիտեին ճշմարտությունը (հ. 5-11): Մեր Աստված, ով «ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ» է (հ. 2), ցանկանում է բոլոր մարդկանց բարին: Եվ մենք կանչված ենք ցույց տալու Նրա կարեկցանքը մեր շուրջը գտնվողներին՝ օգնելով նրանց ճանաչել և սիրել Նրան:

 

Ինչո՞ւ է երբեմն մեզ համար դժվար կարեկցանք դրսևորել որոշ մարդկանց հանդեպ։    

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, օգնի՛ր ինձ մարդկանց տեսնել Քո աչքերով և նրանց հանդեպ դրսևորել Քո կարեկցանքը։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 50-52, Ա Թեսաղոնիկեցիներին 5