.
2026թ., Հոկտեմբերի 18

Մատթեոս 4. 18-22                                                                           Կիրակի   |   Հոկտեմբեր 18

 

․․․ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ։ Մատթ․ 4․19   

 

ՈՉԽԱՐՆԵՐԻ ՈՐՍՈՐԴՆԵՐ

 

Սա այն տեսանյութերից էր, որը ցանկանում ես մի քանի անգամ դիտել։ Եմենցի ձկնորսները հուսահատ ջանքերով փորձում էին փրկել Կարմիր ծովում հայտնված հարյուրավոր ոչխարների։ Կենդանիներին տեղափոխող նավը խրվել էր Եմենի Ռաս ալ-Արա ափերի մոտ։ Նավը, դեպի Ջիբութի ուղևորվելիս, աղետի էր ենթարկվել, և ավելի քան հարյուր վաթսուն ոչխար խեղդվել էր։ Այնուամենայնիվ, ձկնորսների համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել էր փրկել ողջ մնացածներին. անսպասելիորեն նրանք դարձել էին ոչխար որսողներ։ 

Երբ առաջին անգամ դիտեցի այդ տեսանյութը, հիշեցի Եսայիմարգարեի խոսքերը. «Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես» (Ես. 53.6)։ Գրեթե միաժամանակ, ինչպես հաճախ է պատահում, երբ Հին և Նոր Կտակարաններում հնչում է նույն ճշմարտությունը, մտաբերեցի նաև Հիսուսի՝ Իր առաջին աշակերտներին ուղղված կոչը։ Մատթեոս ավետարանիչը պատմում է, թե ինչպես Տերը, Գեննեսարեթի լճի ափով անցնելիս, Պետրոսին և մյուս ձկնորսներին ասաց․ «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ» (Մատթ. 4․19)։ 

Այսօր նույն կոչն ուղղված է բոլորիս, ովքեր ցանկանում են լինել Հիսուսի աշակերտները։ Տերը կանչում է մեզ՝ մարդկանց Իր մոտ բերելու։ Ինչո՞ւ։ Որովհետև բոլոր մարդիկ, այդ թվում՝ մենք, նման ենք ճանապարհը կորցրած ոչխարների։ Մենք հեռացել ենք մեր Արարչից և Նրա կամքից։ Մեզ Փրկիչ է անհրաժեշտ, և մեր ծանոթությունը Նրա հետ տեղի է ունենում Նրա աշակերտների միջոցով։ Իր զարմանալի իմաստությամբ Հիսուսը մեզ՝ Իր ոչխարներին, դարձնում է այլ ոչխարների որսորդներ։ 

 

Մեր շրջապատում ովքե՞ր են նման մոլորված ու օգնության կարիք ունեցող ոչխարների։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնեք նրանց գտնել Փրկչին։      

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, դարձրո՛ւ ինձ մոլորվածներին Քեզ մոտ առաջնորդող որսորդ։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 53-55, Բ Թեսաղոնիկեցիներին 1