Գաղատացիներին 5. 16-26 Հինգշաբթի | Հոկտեմբեր 22
Եթե Հոգով ենք ապրում, Հոգով էլ վարվենք։ Գաղ․ 5․25
ԱՍՏԾՈ ՌԻԹՄԻ ՄԵՋ
Պատկերացրե՛ք՝ վազում եք ամբողջ ուժով ու առավելագույն արագությամբ՝ առանց որևէ բան տեսնելու։
Հենց այսպես են անցկացվում Պարալիմպիկ խաղերի վազքի մրցումները տեսողության խնդիրներ ունեցող մարզիկների համար։ Յուրաքանչյուր մարզիկ վազում է ուղեկցորդի հետ, ով նրա կողքին է ամեն քայլափոխի, և կարճ պարանով կապված է վազորդին։ Ամերիկացի ոսկե մեդալակիր Դեյվիդ Բրաունն այս եղանակով 100 մետր տարածությունը վազել է 11 վայրկյանից պակաս ժամանակում։ Մարզական կարիերայի մեծ մասի ընթացքում նրա ուղեկցորդը եղել է Ջերոմ Էյվերին։ Բրաունն այսպես է բնութագրել իրենց կապը. «Մենք մեկ ամբողջություն ենք», իսկ Էյվերին հավելել է. «Իրականում պետք է այնպիսի տպավորություն ստեղծվի, կարծես մեկ մարդ է վազում»։
Սա Սուրբ Հոգու առաջնորդության հրաշալի պատկերավոր օրինակ է։ Նույնիսկ երբ մեր ամբողջ ուժը ներդնում ենք առաջ ընթանալու համար, Սուրբ Հոգին կատարյալ ներդաշնակությամբ գործում է մեզ հետ՝ ուղղորդելով մեր յուրաքանչյուր քայլը և տանելով այնտեղ, ուր պետք է գնանք։
Գաղատացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը բացատրում է, թե ինչպես կարող ենք հաղթահարել մեղավոր ցանկությունները՝ առաջնորդվելով Սուրբ Հոգով։ Նա գրում է․ «Հոգո՛վ ընթացեք ու մարմնի ցանկությունը մի՛ կատարեք» (Գաղ. 5․16)։ Այնուհետև ավելացնում է․ «Եթե Հոգով ենք ապրում, Հոգով էլ վարվենք» (հ. 25)։ Սա թույլ է տալիս մեզ խուսափել մարմնի գործերից (հ. 19) և բերել «Հոգու պտուղները» (հ. 22-23):
Եկե՛ք ընթանանք Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ Նրա հետ համահունչ։
Ինչպե՞ս ենք հասկանում, որ շեղվել եք Աստծո կամքից և այլևս չենք ընթանում Նրա առաջնորդությամբ։
Աղոթք – Երկնային Հա՛յր, շնորհակալ եմ, որ Սուրբ Հոգին օգնում է Քեզ հետ ընթանալ։ Օգնի՛ր ապրել Քո կամքին համահունչ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 65-66, Ա Տիմոթեոսին