.
2026թ., Հոկտեմբերի 23

Սաղմոսներ 92. 1-5, 12-15                                                                Ուրբաթ   |   Հոկտեմբեր 23

 

Բարի է Տիրոջից գոհանալը, սաղմոս ասելը քո անվանը, ո՛վ Բարձրյալ։ Սաղմ․ 92․1

 

ԱՍՏԾՈ ԳՐԿՈՒՄ

 

Լիլի Քանինգհեմը հարյուր տասը տարեկան էր։ Չնայած տարիքին նա քայլելիս հենակների կամ ձեռնափայտի կարիք չէր ունենում։ Փոխարենը, նա ապավինում էր Աստվածաշնչին. ամեն առավոտ և երեկո կարդում էր Սուրբ Գիրքը, իսկ ամեն կիրակի հաճախում էր եկեղեցի։ Հետադարձ հայացք գցելով իր երկար տարիների կյանքին՝ նա ասում էր․ «Ես միշտ վստահել եմ Աստծուն և իմացել, որ Նա ինձ կառաջնորդի ու կօգնի հաղթահարել ամեն դժվարություն»։

Տիկին Քանինգհեմը փառաբանում էր Աստծուն, ով իրեն առաջնորդել էր կյանքի ամեն փորձության միջով՝ պատերազմների, համաճարակների, ամուսնու, եղբայրների ու քույրերի մահվան։ Այս առումով նա նման է սաղմոսերգուին, ով հռչակում էր Աստծո ողորմությունն առավոտյան և Նրա հավատարմությունը՝ գիշերը (Սաղմ. 92․1-2)։ Նրա կյանքը նույն սաղմոսի գեղեցիկ պատկերի կենդանի օրինակն էր․ «Արդարը պիտի բուսնի արմավենու պես… Տիրոջ տան մեջ տնկվածները… Ծերության ժամանակ էլ պիտի պտղաբերեն և պարարտ ու դալար պիտի լինեն» (հ. 12-14)։ Եվ սաղմոսերգուի նման՝ նա ողջ փառքը վերագրում էր Աստծուն (հ. 15)։

Մենք շատ բան կարող ենք սովորել այս տարեց քրիստոնյա կնոջից։ Նրա օրինակին հետևելով՝ եկե՛ք ապրենք Աստծո հետ հաղորդակցությամբ՝ ժամանակ տրամադրելով աղոթքին, Սուրբ Գրքի ընթերցանությանը և երկրպագությանը՝ «մեր Աստծու սրահներում» (հ. 13)։ Նա չի խոստացել, որ բոլորս երկար երկրային կյանք կունենանք, բայց Նրա մեջ կարող ենք միշտ մնալ «պտղաբ և պարարտ» (հ. 14)։ Եվ երբ մենք պատրաստ լինենք, Նա մեզ կտանի Իր փառավոր հավերժություն:

 

Ինչպե՞ս է դրսևորվում Աստծո մեջ արմատացած ու ծաղկող կյանքը։ Ինչպե՞ս է Նա առաջնորդել մեզ՝ կյանքի դժվարին փորձությունների միջով անցնելիս։  

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ առաջնորդել ես կյանքիս թե՛ ուրախությունների, թե՛ փորձությունների միջով անցնելիս։ Օգնի՛ր իմ բոլոր գործերով փառավորել Քեզ։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 1-2, Ա Տիմոթեոսին 3