.
2026թ., Հոկտեմբերի 31

Եփեսացիներին 4. 20-24                                                                   Շաբաթ   |   Հոկտեմբեր 31

 

և նո՛րը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի։ Կող․ 3․10

 

ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ

 

Հին Հունաստանում բեմի վրա դերասաններն իրենց կերպարների հույզերն արտահայտում էին ողբերգական կամ կատակերգական դիմակների միջոցով։ Դիմակները հնարավորություն էին տալիս մեկ դերասանի՝ ներկայացման ընթացքում մի քանի դեր մարմնավորելու։ Դրանք մշտական չէին և ոչինչ չէին ասում հենց դերասանի մասին։ Դերասանները դիմակները դնում էին բեմ դուրս գալուց առաջ և հանում ներկայացման ավարտին։

Պողոսը Կողոսացիներին ուղղված նամակում հորդորում է հավատացյալներին հագնել նոր մարդուն, որը «գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի» (Կող. 3․10)։ Սա ժամանակավոր դիմակ չէ, որը դնում են՝ հանդիսատեսի վրա տպավորություն թողնելու համար, այլ կյանքի մշտական իրականություն, որը շրջապատողները պետք է տեսնեն մեր մեջ ամեն օր։ Առաքյալը հորդորում է ընթերցողներին. «հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն» (Եփ. 4․22), այսինքն՝ հրաժարվենք այն մեղավոր կյանքից, որով ապրում էինք նախքան Քրիստոսին դառնալը։

Հին սովորություններից «հրաժարվելն» ու նոր մարդուն «հագնելն» ինքնաբերաբար տեղի չեն ունենում։ Պողոսը գրում է, որ մենք պետք է նորոգվենք մեր «մտքով ու հոգով» (հ. 23)։ Ամեն ինչ սկսվում է մեր մտածելակերպից՝ գիտակցելով, որ ստեղծված ենք Աստծու պատկերի համաձայն․․․ ճշմարտությամբ և սրբությամբ․․» (հ. 24)։

Հին Հունաստանի դերասանները դիմակներ կրելու համար վարձատրվում էին։ Իսկ մենք Աստծո շնորհով պիտի «հագնենք» Հիսուս Քրիստոսի իրական կերպարը, որպեսզի աշխարհը տեսնի, որ Նա ապրում է մեր մեջ։

 

Ի՞նչ «դիմակներ» ենք դեռ երբեմն կրում մեր նախկին կյանքից։ Ինչպե՞ս կարող ենք ամեն օր ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ արտացոլելով Նրա բնավորությունն ու սերը մեր կյանքում։  

 

Աղոթք – Տե՛ր, ցանկանում եմ արտացոլել Քո կերպարը։ Օգնի՛ր անկեղծ լինել և ամեն օր ապրել Քեզ համար։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 22-23, Տիտոսին 1