.
2026թ., Նոյեմբերի 10

Ա Կորնթացիներին 9. 19-23                                                          Երեքշաբթի   |   Նոյեմբեր 10

 

․․․Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ։ Ա Կորնթ․19․22

 

ՄԱՐՄՆԱՎՈՐՎԱԾ ՇՆՈՐՀԸ

 

1960-ականներին Լոնդոնում շատ քրիստոնյաներ զգուշավորությամբ և նույնիսկ մտավախությամբ էին վերաբերվում «մոդերին» ու «ռոքերներին»՝ երիտասարդական ենթամշակույթների ներկայացուցիչներին, ովքեր սկուտերներով ու մոտոցիկլետներով էին շրջում, և վտանգավոր համբավ ունեին։ Սակայն հովիվ Բիլ Շերգոլդն այլ կերպ էր մտածում։ Նա մոտոցիկլիստներին հրավիրում էր տեղի սրճարան, իսկ եկեղեցական հավաքույթների ժամանակ աղոթում էր նրանց ապահովության համար։ Այդ ժամանակների համար նրա մոտեցումն այնքան անսովոր ու համարձակ էր, որ նրա մասին նույնիսկ թերթերում գրեցին։ Այսպես ծնվեց «59 Club»-ը՝ մոտոցիկլիստ երիտասարդների ակումբը, որը հովիվ Բիլը ղեկավարեց մինչև իր կյանքի վերջը։ Ակումբը գործում է մինչ օրս։

Իր ծառայության ընթացքում հովիվ Բիլը, ով ինքն էլ մոտոցիկլիստ էր, հետևում էր Պողոս առաքյալի օրինակին։ Պողոսը թույլ չէր տալիս, որ մշակութային տարբերություններն ու պատնեշները խանգարեն իրեն Բարի լուրը մարդկանց հասցնել։ Նա կորնթացիներին գրեց, որ հրեաների համար հրեայի պես դարձավ, որպեսզի նրանց շահի Քրիստոսի համար։ Իսկ հեթանոսների մեջ իրեն պահում էր նրանց նման՝ նույն նպատակով։ «Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ»,- գրում է նա (Ա Կորնթ. 9․22)։ Ինչո՞ւ էր նա այդպես վարվում։ Նա  այդ ամենն անում էր Ավետարանի համար, որպեսզի նրան հաղորդակից լինի» (հ. 23)։

Մենք նույնպես կարող ենք մեր կյանքով մարմնավորել Աստծո սերը, եթե Նրա օգնությամբ ընդունենք նրանց, ում ուրիշները մերժում են։ Տերը՝ սիրո անսպառ Աղբյուրը, մեր սրտերը կլցնի ավելի առատ սիրով՝ օրհնելով մեզ և, գուցե, զարմացնելով թե՛ մեզ, թե՛ մեր շրջապատի մարդկանց։

 

Ի՞նչ է նշանակում բոլորին սիրով ընդունել և յուրաքանչյուրի հետ ընդհանուր լեզու գտնել։ Ո՞վ է մեզ ընդունել ու սիրել այնպիսին, ինչպիսին կանք։ 

 

Աղոթք – Տե՛ր, Դու սիրով ընդունում ես բոլորին, շնորհակալ եմ, որ ինձ էլ Քո ընտանիքի անդամը դարձրիր։ Օգնի՛ր ինձ նույն սիրով ու ջերմությամբ ընդունելու նաև ուրիշներին։

Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 48-49 , Եբրայեցիներին 7