.
2026թ., Նոյեմբերի 18

Հոբ 37. 1-13                                                                                   Չորեքշաբթի   |   Նոյեմբեր 18

 

Աստված իր ձայնով սքանչելի որոտում է, մեծամեծ բաներ անում, բայց մենք չենք կարող իմանալ։ Հոբ 37․5

 

ԼՍԵ՛Ք ԱՍՏԾՈ ՁԱՅՆԸ

 

Միդմեր-Լոշ երգեհոնը համարվում է երբևէ ստեղծված ամենամեծ և ամենահզոր հնչողությամբ երաժշտական գործիքը։ Այն ունի ավելի քան երեսուներեք հազար փող, և նրա հնչողության հզորությունը համարժեք է միանգամից տասներկու նվագախմբի հնչողությանը։ Սա աշխարհի ընդամենը երկու երգեհոններից մեկն է, որն ունի քսան մետր երկարությամբ ռեգիստր՝ այնքան ցածր հաճախականությամբ, որ մարդու ականջն ի վիճակի չէ այն լսելու։ Երբ երգեհոնը հնչում է, ունկնդիրները կրծքավանդակում թրթիռ են զգում, ասես իրենց գլխավերևով ուղղաթիռ է անցնում։

Սակայն այս հզոր հնչողությունն անգամ չի կարող համեմատվել այն մեծագույն ձայնի հետ, որը միայն կարող ենք պատկերացնել՝ Աստծո ձայնի։ Հոբի գրքում Աստծո ձայնը բազմիցս նկարագրվում է որպես միաժամանակ սքանչելի և ահեղ։ Հոբի ընկերներից մեկը՝ Եղիուսը, այն համեմատում է փոթորկի և որոտի հզոր դղրդյունի հետ (Հոբ 37.3-4)։ «Աստված իր ձայնով սքանչելի որոտում է, մեծամեծ բաներ անում, բայց մենք չենք կարող իմանալ» (հ․ 5)։ Այդ զորությունն Աստծո մեծության արտացոլումն է։ Նա անհամեմատ մեծ ու գերազանց է այն ամենից, ինչ մենք կարող ենք ըմբռնել։

Հնարավոր է՝ մենք երբեք ֆիզիկապես չլսենք Աստծո ձայնը։ Սակայն կարող ենք լսել Նրա զորավոր ճշմարտությունն Աստվածաշնչի էջերում և տեսնել, թե ինչպես է այն մարմնավորվել Հիսուս Քրիստոսի՝ Կենդանի Խոսքի կյանքում։ Այդ «ձայնը» կարող է վերափոխել մեր կյանքը, մնում է միայն պատրաստ լինենք լսելու այն։

 

Ե՞րբ ենք վերջին անգամ զգացել, որ Աստված խոսում է մեզ հետ։

Ինչպե՞ս արձագանքեցինք Նրա խոսքին։

 

Աղոթք – Տե՛ր, Քեզ են պատկանում մեծությունն ու փառքը։ Այսօր ուզում եմ լսես Քո ձայնը և կատարել այն, ինչ Դու ես ցանկանում։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 8-10, Եբրայեցիներին 13