.
ՀԱԵ Հոգեվոր Խորհուրդը նոր անդամներ եվ նախագահ ունի

2020թ․-ի հուլիսի 4-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու միության ժողովի ժամանակ, տեղի ունեցավ ՀԱԵ բարձրագույն մարմնի՝ Հոգևոր Խորհրդի (ՀԽ) ընտրությունը։ Խորհրդի յուրաքանչյուր անդամ  իրավունք ունի 2 տարի մնալ խորհրդի կազմում, իսկ նրանք, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է, փակ քվեարկությամբ փոխարինվում են նոր անդամներով: Այս անգամ քվեարկությունը ևս առցանց էր, անանուն օնլայն քվեաթերթիկներով։  88 պատվիրակի քվեարկության արդյունքում ՀԱԵ խորհրդի կազմում վերընտրվեցին Վեր․Գառնիկ Թութիկյանը, պատ․Կարեն Օչինյանն ու պատ․Արամ Բաբաջանյանը։ Խորհրդի կազմը համալրեցին Վեր․Ալբերտ Փայտյանը, Վեր․Վարդան Ափինյանը։ Խորհրդի կազմում մնալու երկամյա իրավունքից օգտվելով՝ իրենց ծառայությունը կշարունակեն վեր.Սարգիս Օչինյանը, վեր․Հովհաննես Հովսեփյանը, վեր.Ավետիք Խաչատրյանը, պատ.Ատոմ Սիմոնյանը, պատ.Սենո Սարիբեկյանը և Մհեր Շարբաթյանը: 

Այնուհետև, նորակազմ ՀԽ-ն ընտրեց դիվանի կազմը։ Առաջիկայում ՀԽ նախագահը կլինի վեր․ Ալբերտ Փայտյանը, փոխնախագահը՝ վեր․ Հովհաննես Հովսեփյանը, գանձապահի և ատենադպիրի ծառայությունները կշարունակեն, համապատասխանաբար, վեր․ Սարգիս Օչինյանն ու պատ․ Արամ Բաբաջանյանը։