.
«Աղոթք + գործ» նախաձեռնություն հանուն Արցախի

«Քրիստոնյաները հանուն Հայաստանի և Արցախի» նախաձեռնությունն Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հետ համատեղ սկսել է «Աղոթք + գործ» նախաձեռնությունը, որի նպատակն ԱՄՆ-ի քրիստոնյաներին առցանց հարթակում համախմբելն է՝ Հայաստանում և Արցախում տևական խաղաղության համար աղոթքի ու հումանիտար ճգնաժամից դուրս գալուն ուղղված նյութական աջակցության համար(https://amaa.org/cfaa): Նախաձեռնությունը ներկայացրել է նաև Արցախի մասին «Կյանքի համար պայքար» կոչվող տեղեկատվական տեսանյութը, որտեղ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը պատմում է Արցախյան պատերազմի, հետևանքների և մարտահրավերների մասին: Ստորև ներկայացնում ենք տեսանյութը, որն անգլերեն լեզվով է: