.
Նոր պաշտոնակոչություն ՀԱԵ Բաղրամյան 18-ում

Մայիսի 30-ին՝ գարնան վերջին կիրակին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Երևանում՝ Բաղրամյան 18-ում, հատուկ արարողակարգով ծառայության ընդունեց նոր օգնական հովվին՝ պատվելի Սուրեն Մակարյանին: Կիրակնօրյա պաշտամունքի փառաբանության բաժնից հետո ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ մելքոնյանը հովվական ուխտի համաձայն հարցեր տվեց պատվելի Մակարյանին, որոնց դրական պատասխանելով՝ նա համայնքի առջև հաստատեց իր հավատքը, Աստծուն ապավինելով՝ նոր ծառայությանը պատրաստ լինելը, ինչպես նաև խոստացավ, որ Աստծո օգնությամբ պետք է ջանա հավատարմորեն ու ամենայն լրջությամբ կատարել հովվական պարտականություններն ու կյանքով Քրիստոսի Ավետարանի վկան լինել: Այնուհետև պատ Սուրեն Մակարյանի ծառայությունը ՀԱԵ Բաղրամյան 18-ում հաստատվեց Վեր. Մկրտիչ Մելքոնյանի աղոթքով:

Պատվելի Սուրեն Մակարյանը ծնվել է 1975 թ.-ին Վրաստանի Հանրապետությունում: Միջնակարգ կրթությունը ստացել է Վանաձորում: Այնուհետև ընդունվել և հաջողությամբ ավարտել է Վանաձորի պոլիտեխնիկական ուսումնարանը՝ ստանալով եռակցման մասնագետի որակավորում: Երկամյա պարտադիր զինվորական ծառայություն է անցել Հայկական Զինված ուժերում: 2005 թ.-ին ընդունվել և 2009 թ.-ին ավարտել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիան՝ ստանալով Աստվածաբանության բակալավրի կոչում: Վերստին ծնունդը եղել է Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում 1993 թ.-ին: Շուտով սկսել է  ծառայությունը: Ծառայել է ճամբարներում՝ որպես մանուկների, պատանիների, երիտասարդների առաջնորդ, իսկ Վանաձորի եկեղեցում՝ որպես հովվի օգնական: 1997թ.-ից մինչ օրս Սպիտակի ՀԱԵ հոգևոր հովիվն էր, 2018թ.-ին ստացել է քարոզչության արտոնություն և պատվելիի կոչում: 1997թ. ամուսնացել է Անահիտ Հովհաննիսյանի հետ, ունեն 2 որդի:  

  

Նախորդ
...
X