.
«Վերնատուն», ՀԱԵ հովիվները՝ մեկ հարկի տակ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 24 հովիվ Հայաստանից և Արցախից, երկարատև ընդմիջումից հետո այս տարվա հունիսի 14-15-ը «Վերնատան» շրջանակներում («Վերնատան» մասի մանրամասները տե'ս այստեղ՝ eca.am/vernatun) Հանքավանում էին: Այս անգամ հովիվներին ներկայացվող նյութը «Հովվական բարոյագիտությունն» էր: Սեմինարները ինտերակտիվ էին, և գրեթե բոլոր թեմաներից հետո մասնակիցները քննարկում էին թեման անհատական մակարդակում. ո՞վ եմ ես, ինչպիսի՞ն են հարաբերությունները եկեղեցու հետ, որո՞նք են այն սահմանները, որ կարևոր է պահել, ի՞նչ է պարկեշտությունն ու ազնվությունը և ինչպե՞ս հասնել դրան:  Այս և հովվական բարոյագիտությանն առնչվող այլ հարցերի քննարկումն օգնեց հովիվներին ճանաչել և գիտակցել այն հոգևոր իշխանությունը, որն Աստծուց է տրված: Գիտելիքի և օրհնության այն չափաբաժինը, որ ՀԱԵ հովիվները ստացան հերթական «Վերնատան» 24 ժամվա ընթացքում, միտված է Տիրոջ Գործն առավել արդյունավետ կազմակերպելուն և ի փառս Աստծո ու ի բարօրություն ժողովրդին ծառայելուն:

Նախորդ
...
X