.
ԴՈԿՏՈՐ ԳՆԵԼ ԴՈՒՐՅԱՆ, ամերիկահայ հայտնի ֆիզիկոս է, քրիստոնյա

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու անդամ դոկտոր Գնել Դուրյանը ամերիկահայ հայտնի ֆիզիկոս է, քրիստոնյա, Ավետարանի ջատագով: Փրինսթոնի համալսարանում հաջողությամբ պաշտպանում է իր դոկտորականը՝ ֆիզիկայից և տիեզերագիտությունից: 1986 թ. դասավանդում է Երևանի պետական համալսարանի կիսահաղորդիչների ամբիոնում: Մանսկացել է խորհրդատվական համաժողովների՝ Հայաստանում էներգետիկ համակարգը ամբողջացնելու հրատապ հարցերով: 
2003-2011 թթ. դոկտոր Դուրյանը եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) գիտահետազոտական աշխատանքների փոխնախագահ և ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար: Ներկայումս նա ՀԱՀ-ի ճարտարագիտության ֆակուլտետի այցելու դասախոս է:
Գնել Դուրյանը նաև մի շարք ճարտարագիտական մասնագիտական միությունների անդամ է: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, որոնցում գիտական վառ մտքով պատկերում է քրիստոնեական մտածողության և գիտական մոտեցման ներդաշնակությունը:

Շարունակությունը կարդալ այստեղ       http://www.amaa.am/am/