.
ՎԵՐ. ԴՈԿՏ. ՄԱՆՈՒԵԼ ՋԻՆԲԱՇՅԱՆ

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը 2004 թ. հուլիսի 14-ին, բարձր գնահատելով Միացյալ Աստվածաշնչային ընկերությունների թարգմանական խորհրդատու վերապատվելի դոկտոր Մանուել Ջինբաշյանի գործունեությունն ու նրա բերած նպաստը` Մայր Աթոռի կողմից հրատարակված Աստվածաշունչ մատյանի խմբագրման աշխատանքներին՝ վերապատվելիին հանձնեց ՙՙՍ. Սահակ-Ս.Մեսրոպ՛՛ շքանշան:
Վեհափառը հույս հայտնեց, որ վերապատվելի Ջինբաշյանը դեռ երկար տարիներ իր գիտելիքներն ու փորձառությունը պիտի ծառայեցնի Մայր եկեղեցուն: ՚՚Դուք այսօր եկել եք Մայր Աթոռ` ավարտին հասցնելու այն աշխատանքը, որ կյանքի էր կոչվել դեռևս Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք` տեսնել Աստվածաշունչ մատյանն աշխարհաբար նոր թարգմանությամբ, ավելի կատարյալ և վերախմբագրված ձևով: Ձեր օժանդակության և ազնիվ աշխատանքի շնորհիվ է նաև, որ այսօր հայ հավատացյալը հաղորդ է դառնում Տիրոջ կենսատու խոսքին և իր միտքն ու հոգին լուսավորում Աստվածաշունչ խոսքերով՚՚ - իր խոսքում նշեց Հայոց Հայրապետը:
Վերապատվելի դոկտոր Մ. Ջինբաշյանը տիրապետում է տասնմեկ լեզուների: Նա հեղինակ է բազմաթիվ հոդվածների, որոնք հրատարկվել են գիտական տարբեր պարբերականներում:

Շարունակությունը կարդալ այստեղ՝  http://www.amaa.am/am/: