2006 թ. սեպտեմբերի 27-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ը վերապատվելի Պարգև Դարակջյանին1՝ Հայ Ավետարանական եկեղեցուն և հայ ժողովրդին երկար տարիների մատուցած ծառայության համար հղեց «ԳԻՐ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԱՌ ՎԵՐԱՊԱՏՎԵԼԻ ՊԱՐԳԵՒ ՏԱՐԱԳՃԵԱՆ»: Տե՛ս «Գիր օրհնությանը….»:
Հայրս՝ Պարգևը, ծնվել է 1925 թ. Նազարեթ և Արուսյակ Դարաքջյանների ընտանիքում: Նա ընտանիքի զավակներից կրտսերն էր:
Ասում են՝ հայրս շատ կլորադեմ և թմբլիկ մանուկ է եղել: Այդ պատճառով նրան «թոմբուլիկ» կամ «թոմբիկ» էին անվանում: Տարիներ հետո հայրս գրելու էր սեփական մանկության հուշերի վրա հիմնված մանկական մի գիրք՝ «Թոմբիկի արկածները»:
Հայրս 18 ամսական էր, երբ մահանում է հայրը՝ պատվելի Նազարեթը: Հինգ տղաների դաստիարակության ծանր բեռն ընկնում է մոր՝ Արուսյակի ուսերին:
Հալեպում ավարտելով Բեթելի Հայ Ավետարանական եկեղեցին` հայրս ընտանիքի ծանր ֆինանսական դրության պատճառով չի կարողանում շարունակել կրթությունը:
Պատանեկության տարիները նա անցկացրել է` աշակերտելով մեկ դերձակի, մեկ էլ դարբնի մոտ, բայց ոչ մի կերպ չի հարմարվել այդ արհեստներից ոչ մեկին: Այդ պատճառով էլ նա մի գրախանութ է բացել (այս աշխատանքը նրան ավելի հոգեհարազատ էր և համապատասխանում էր նրա նախասիրություններին): Նա շատ էր սիրում կարդալ: Իր նշանաբանն ու կյանքի սկզբունքն էր դարձել. «Չվաճառել անգլերեն կամ հայերեն որևէ գիրք, քանի դեռ ես չեմ կարդացել այն»: Այս տարիներին Պարգևը սերտորեն կապված էր եկեղեցու հետ: Նրան դուր էր գալիս դասավանդել կիրակնօրյա դպրոցում և առաջնորդել մի խումբ երիտասարդների: Նրա գրախանութը եկեղեցու երիտասարդության համար դարձել էր ազատ ժամանակն անցկացնելու մի վայր:
Հորս` եկեղեցու ընկերները նրա մեջ տեսնում էին եկեղեցու ապագա հոգևոր հովվի և համոզում էին նրան ընդունվել Աստվածաշնչյան քոլեջ: Սակայն հայրս ո՛չ գումար, ո՛չ էլ ավագ դպրոցի ավարտական վկայագիր ուներ` այնտեղ ընդունվելու համար: Այդ ժամանակ հայրս արդեն ամուսնացած էր Մուսա լեռան պաշտպանության խորհրդի ղեկավար վեր. Տիգրան Անդրեասյանի դուստր Արմինե Անդրեասյանի հետ: Ես նրանց անդրանիկ զավակն եմ:
Շարունակությունը կարդալ այստեղ http://www.amaa.am/