.
«ՊԱՏԱՆԵԿԱՆ ՏՈՒՆ»-Ը ՀԻՄՆԱԴՐԱԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԱՎԵՏԱՐԱՆԻՉԸ

Հրանտ Կյուզելյանը հանրությանը հայտնի էր իր հայրենասիրությամբ: Փոխանակ իր ծննդավայրում՝ Կ. Պոլսում, հանգիստ կյանք վարելուն՝ բավարարելով Կետիկփաշայի Հայ Ավետարանական եկեղեցու հոգաբարձության ատենապետության պատասխանատու պաշտոնով՝ նա մեկնել է Անատոլիայի խորքերը՝ հավաքելու թրքացման վտանգին ենթակա հայերին: Այնուհետեւ նրանց բերել է Թուրքիայի երբեմնի մայրաքաղաք եւ պատսպարել իր հիմնադրած «պատանեկան տանը (Քամփ Արմենի)», որպեսզի նրանց սովորեցնի մայրենի լեզուն եւ քրիստոնեական կրթություն սնուցի նրանց մեջ: 1960-1961 ուսումնական տարվա սկզբին «պատանեկան տանը» կար ութսուն երեխա:

Նրա հարյուրավոր աշակերտներից մեկն էր Հրանտ Դինքը՝  պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝«Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով, ով սպանվեց իր ազգության, կրոնի ու սկզբունքների պատճառով: Հրանտ Դինքի ծնողները Հայ Ավետարանականներ էին:

Հրանտ Կյուզելյանը, անհիմն զրպարտությունների զոհ դառնալով, տանջվում է թուրքական բանտերում եւ ազատ արձակվելուց հետո ապաստանում Ֆրանսիայում՝ հաստատվելով Մարսելում: Այնտեղ գտնում է իր ազատագրած հայորդիների զավակներին եւ նրանց էլ տալիս ազգային ու կրոնական դաստիարակություն առավելապես Պոմոն եւ Սեն Ժերոմ թաղամասերի Ավետարանական եկեղեցիներում: Նրանց սովորեցնում է հայոց լեզու, շարականներ ու աղոթքներ: Այցելում է նրանց տները եւ դառնում Թուրքիայից գաղթած հարյուրավոր հայորդիների կողմից սիրված հայրիկը:

Նախորդ
...
X