.
ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

«Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի» (ՀԱԵ) , այս երեք բառերը 1846թ. -ի հուլիսի 1-ին՝ Կոստանդնուպոլսում դարձան ոչ միայն կարգախոս, այլեւ անվանում այն հաստատության համար, որը ծնվեց Հայ Առաքելական եկեղեցու ծոցից եւ շարունակությունն էր հայերի շրջանում տարածում գտած բարեպաշտ քրիստոնյաների շարժման: Վերապրելով Ցեղասպանությունն ու կիսելով հայկական սփյուռքի ճակատագիրը՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին էլ դարձավ աշխարհասփյուռ, չնայած մինչեւ այդ էլ Արեւմտյան Հայաստանից գաղթած բազմաթիվ հայեր հիմնել էին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի: Այսօր աշխարհում 5 միություն եւ մի քանի կառույց կա, որոնք կանոնակարգում կամ առնչվում են ՀԱԵ գործունեությանը: Միությունները համակարգում է Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համաշխարհային խորհուրդը:

1. Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միությունը, որի կազմում է նաեւ սփյուռքում գործող միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան Համալսարանը:

2. Ֆրանսայի եւ Եվրոպայի Հայ Ավետարանական Միությունը

3. Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միությունը

4. Եվրասիայի Հայ Ավետարանական Միությունը

5. Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Միությունը, որի մեջ մտնում է  Հայաստանում եւ  Արցախում գործող 23 եկեղեցական կառույց:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովիվը Հայաստանում Վեր. Մկրտիչ Մելքոնյանն է, խորհրդի ներկայիս նախագահը՝ Վեր. Ալբերտ Փայտյանը:

6. Բարեգործություն իրականացնող  Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը (ԱՀԱԸ), որը ոչ եկեղեցական կառույց է, բայց համագործակցում է ՀԱԵ-ի հետ:

7. «Փիլիպոսյան»  հիմնադրամ, որն աջակցում է աստվածահաճո եւ հայրենանպաստ բոլոր ծրագրերին:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին առնչություն ունի միայն վերը նշված միությունների եւ կառույցների հետ: Հարգելով մյուսների գործունեությունը՝ որեւէ (պատմական, կառուցվածքային կամ դավանաբանական) առնչություն չունի «Ավետարան» կամ «Ավետարանական» բառերն իրենց անվանման մեջ կրող այլ կրոնական կառույցների հետ: Մեր անվանումը 3 բառից է բաղկացած՝ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի:

Նախորդ
...
X