.
Սուրբ Ծննդյան պաշտամունք: Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, ձեզ եւ մեզ մեծ Ավետիս, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի

 ՛՛Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, ձեզ եւ մեզ մեծ Ավետիս, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի՛՛: Քրիստոնյաների ամենակարեւոր տոներից մեկը՝ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, Հայաստանյայաց Ավետարանական Եկեղեցիներում եւս ավետվեց բարի լուրի հայտնության այս խոսքերով՝ Սուրբ Ծննդյան պաշտամունքի ընթացքում: Բաղրամյան 18-ում այդ օրը միասնական պաշտամունք էր: Երեւանի բոլոր համայնքները մեկ սրահում էին իրենց հովիվների ու առաջնորդների հետ միասին: Պատգամաբերը Երեւանում նոր ծառայության անցած Գագիկ Դանիելյանն էր, ով խոսեց մեղքի պատճառով աղավաղված պատկերի, եւ Հիսուս Քրիստոսով այդ պատկերի վերականգնման հնարավորության մասին: Երեւանի մյուս համայնքների հովիվներն առաջնորդեցին պաշտամունքի տարբեր բաժինները: Հետաքրքիր էր նաեւ դասական երգերի ժամանակակից գործիքավորմամբ փառաբանությունը, որը հնարավոր դարձավ երիտասարդաց խմբի առաջնորդների եւ Բաղրամյան 18-ի երգչախմբի համատեղ ուժերով:

Նախորդ
...
X