.
Սեմինար ՀԱԵ ոչ կղերական ծառայողների համար

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մգրդիչ Մելքոնյանը Երեւանում, Վանաձորում եւ Գորիսում՝ Փետրվարի 6-ին, Մարտի 19-ին եւ Ապրիլի 2-ին ՀԱԵ հովիվների եւ հոգաբարձուների համար սեմինար անցկացրեց «հոգաբարձուի դերն ու պատասխանատվությունը» թեմայով: Մասնակիցներն առիթ ունեցան միմյանց հետ հաղորդակցվելու եւ նոր գիտելիքներ ձեռքբերելու: Սեմինարի խոսնակ` ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մգրդիչ Մելքոնյանը , ավելի քան 140 մասնակիցների հետ խոսեց եկեղեցական կյանքում նրանց ծառայությունների կարեւորության, հովվի անձնական նկարագրի ու Աստվածահաճո կերպարի, համայնքի հետ համագործակցության, ինչպես նաեւ  հոգեւոր գործունեության մեջ պատասխանատվության վերաբերյալ:

Նախորդ
...
X