.
Հովվական քարոզչության արտոնության եվ պատվելիի կոչման շնորհում

Հահայստանյայց Ավետարանական եկեղեցու արտոնյալ ծառայողների շարքը համալրվեց: Մայիսի 1-ին՝ Վանաձորի, իսկ մայիսի 8-ին Երեւանի Հարավ Արեւմտյան Թաղամասի ՀԱԵ-ում տեղի ունեցավ այդ եկեղեցիներում ծառայող օգնական հովիվների հովվական քարոզչության արտոնության եւ  Պատվելիի կոչման շնորհումը: Արարողությունը համայնքի առջեւ վկայություն էր այն բանի, որ այսուհետեւ, Պատվելի Կարեն Օչինյանը Վանաձորի ՀԱԵ-ում, իսկ Պատվելի Գագիկ Դանիելյանը Երեւանի Զեյթուն, եւ ՀԱԹ թաամասերի ՀԱԵ-ում, իրավունք ունեն ոչ միայն Աստծո Խոսքը քարոզելու, այլեւ ՀԱԵ հիմնական խորհուրդները կատարելու՝ հաղորդություն մատուցելու եւ մկրտելու: Մինչ այս արարողությունը, ամիսներ առաջ, ՀԱԵ հովվական հանձնախումբը, ՀԱԵ հոգեւոր խորհրդի լիազորությամբ, գործող ընթացակարգի համաձայն ուսումնասիրել էր Կարեն Օչինյանի եւ Գագիկ Դանիելյանի աստվածաբանական կրթությունը, երկարամյա ծառայության փորձառությունը, վարդապետությունը եւ հաստատել հովվական քարոզչության արտոնությունն ու պատվելիի կոչումը:

Նախորդ
...
X