.
ՀԱԵ մանկապատանեկան Ֆուտբոլի մրցաշար

2016 թ. Մայիսի 7-ին Վանաձորի ՀԱԵ  մարզադահլիճում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցիների  մինչև 15 տարեկան  տղաների ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցում էին  Իջևանի, Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու , Ստեփանավանի և Թումանյանի թիմերը:

Մրցաշարի  հաղթող  ճանաչվեց Ալավերդու թիմը (մարզիչ` Ա. Հանիսյան):

Երկրորդ  տեղը գրավեց Վանաձորի թիմը (մարզիչ` Տիգրան  Մանուչարյան):

Երրորդ տեղը գրավեց Սպիտակի թիմը (մարզիչ`Էդիկ Բարսեղյան):

Հաղթող  թիմերը համապատասխան կարգի դիպլոմներ և մեդալներ ստացան, իսկ առաջին մրցանակային տեղը զբաղեցրած թիմը նաև գավաթի արժանացավ: 

Նախորդ
...
X