Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշեցին նաեւ Հայաստանի տարբեր մարզերի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիներում:
Գյումրիում տոնախմբությունը կազմակերպվել էր Թատերական հրապարակում՝ ՀԱԵ Գյումրու ծառայողների, ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի և Գյումրու ցերեկային կենտրոնի աշխատակիցների ջանքերով: Տոնին մասնակցում էին կիրակնօրյա դպրոցի սաները, ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի գրեթե բորոլ խմբակների՝ դիզայնի, նկարչության, պարի և թատերական խմբակի, ինչպես նաեւ ցերեկային կենտրոնի սաները:
Շուրջ 200-ից ավելի երեխաներ մի քանի ժամով տեղափոխվեցին հեքիաթային մի մոլորակի վրա, որտեղ պարեցին, նկարեցին, խաղացին իրենց սիրելի խաղերը, մասնակցեցին տարբեր մրցույթների և ստացան քաջալերական զովացուցիչ պաղպաղակներ, կավճանկարչության միջոցով պատկերեցին, թե ինչ է խաղաղությունը, ընկերությունը, ընտանիքը: Վայելեցին իրենց առաջնորդների սերը և ջերմությունը, ովքեր իրենց հետ մանկացել և անկախ իրենցից ինտեգրվել էին մանկական բարի և ջինջ «Մոլորակը»:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը անմոռանալի էր նաեւ ՀԱԵ Վանաձորի եւ Իջեւանի մանուկների համար: