.
Բակային ճամբար երգչուհի Թամար Ալբարյանի մասնակցությամբ

Ամռանը, Հայաստանի եւ Արցախի տարբեր բնակավայրերում, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության աջակցությամբ, հազարավոր մանուկների համար բակային ճամբարներ է կազմակերպում: Հոգեւր կրթությանը զուգահեռ երեխաների առօրյան գունավորվում է զարգացնող ու զվարճացնող խաղերով, տարբեր ծրագրերով:

Երեւանում՝ Բաղրամյան 18-ում, ՀԱԵ  «Էմմանուել» բակային ճամբարը սկսվել է հունիսի 27-ից եւ կտեւի մինչեւ հուլիսի 10-ը: Ճամբարի ընթացաքում երեխաները, փորձառու առաջնորդների հետ միասին, խաղում են, ճաշում, ուրախ ներկայացումներ դիտում, ամառվա տապից զովանում իրենց համար նախատեսված լողավազաններում, նկարում, կավից տարբեր իրեր պատրաստում, ուսուցողական դասեր առնում, սերտում են Աստծո խոսքը: «Էմմանուել» ճամբարի այս տարվա կարգախոսը Մաթեւոս 22:39-ն է՝ սիրիր ընկերոջդ քո անձի պես: Ճամբարը 2 հերթափոխով է, մասնակիցների թիվն անցնում է 100-ը:

«Էմմանուել» բակային ճամբարի գլխավոր անակնկալը երգչուհի Թամար Ալբարյանն էր:Երեխաներին մանկական հոգեւոր երգերով հայտնի Թամարը Ֆրանսիայից Երեւան է ժամանել Հայաստանում եւ Արցախում կազմակերպվող ճամբարներին իր ծառայությունը բերելու համար: Նա եղավ նաեւ Շուշիի «Պետրոսյան» եւ Հանքավանի «Շողիկ» ճամբարներում, ինչպես նաեւ մասնակցեց Սիսիանում եւ Բերդում կազմակերպված ՀԱԵ բակային ճամբարներին: Փառաբանության նրա ծրագիրն ու քիմիական նյութերով հոգեւոր դասերն ամրապնդող աճպարարությունները երեխաները դեռ երկար կհիշեն:

 

Նախորդ
...
X